ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.09.2019 12:15
Հետախուզվողը հայտնաբերվեց Արարատի մարզի Բյուրավան գյուղում

«Նելեգալ-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին, ժամը 18.00-ին, Արարատի մարզի Բյուրավան գյուղից բերման է ենթարկվել 53-ամյա Հրաչյա Հ.-ն, որը օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: