ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.03.2019 11:10
Հետախուզվողը հայտնաբերվեց Շենգավիթի ոստիկանների կողմից

Մարտի 6-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Շերամի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 61-ամյա Հովհաննես Թ.-ն, որը մարտի 6-ից հետախուզվում էր 332 հոդվածի (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը) 2-րդ մասի մեղադրանքով: