ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.09.2019 17:51
Հեռախոսի գողությունը բացահայտվեց
Հուլիսի 28-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժին էր զանգահարել 64-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում Վարդաշեն թաղամասի անօթևանների կացարանի իր սենյակից գողացել են բջջային հեռախոսը:
Գողության փաստով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն թաղամասի բնակիչ, 69-ամյա մի տղամարդ: Նա սեպտեմբերի 24-ին ներկայացել է Էրեբունու քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: