ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.07.2015 12:09
Հանցագործությունը բացահայտվեց «տաք հետքերով»
Հուլիսի 5-ին, ժամը 17.20-ին, 1932 թ. ծնված Վարսենիկ Կ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 32 շենքին հարակից կանգառում, իր հետ նախկինում աշխատած ոմն Սենիկ, իր պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 4.000 ՌԴ ռուբլի և 4.000 դրամ:
Հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ոստիկանության ծառայողները ժամը 18.20-ին, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1942 թ. ծնված Սենիկ Մ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է Վարսենիկ Կ.-ին պատկանող դրամապանակը` գումարով:
Սենիկ Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: