Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


28.04.2018 14:29

Հարգելիˊ հայրենակիցներ

Հարգելիˊ հայրենակիցներ

Հարգելի՛ հայրենակիցներ:
Ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ոստիկանության յուրաքանչյուր ծառայող հուսով է, որ 2018 թվականի մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության մարմնում, սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան իր հանգուցալուծումը կստանա ստեղծված ճգնաժամը, և մեր հանրապետությունը կշարունակի ապրել իր խաղաղ բնականոն կյանքով: Ոստիկանությունն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ խաղաղ հավաքի մասնակցի կյանքն ու առողջությունը, գույքի անվտանգությունը պաշտպանելու համար, չի ձեռնարկել և չի ձեռնարկելու իրավիճակը բարդացնող որևէ գործողություն: Միաժամանակ, ստացված որոշ տեղեկություններ ոստիկանությանը մտահոգության տեղ են տալիս: Առկա է պոտենցիալ վտանգ, որ ծայրահեղական որոշ խմբեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, կարող են կատարել խմբակային սադրիչ գործողություններ ոստիկանության հետ բախումներ հրահրելու համար:
Հավաքի բոլոր կազմակերպիչներին խնդրում ենք՝ ձեր ուշադրության տակ պահել հավաքի ընթացքում տեղի ունեցող բոլոր գործընթացները, հավաքի վայրից դուրս բերել այն անձանց, ովքեր հանդես կգան բռնության կոչերով, ատելության խոսքով, անհանդուրժողականության այլ դրսևորումներով, ձևավորել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ անհրաժեշտ թվող կարգադրիչների խմբեր, ովքեր կկրեն սպիտակ տեսանելի տարբերանշաններ` վրան գրված «կարգադրիչ» բառը, և որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել ոստիկանության հետ համագործակցությունը, ժամանակին դիմել ոստիկանության ծառայողներին` հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն կխախտեն հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը և բացառել նրանց մեկուսացմանն ուղղված ոստիկանության գործողություններին խոչընդոտելու փորձերը:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի և պետական իշխանության մի շարք մարմինների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ձեռնարկելու է անվտանգային կազմակերպչական միջոցառումներ, որոնք ներառելու են նաև «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտի երթևեկության և հետիոտնային շարժի սահմանափակումներ:
Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ սահմանափակումների ապօրինի շրջանցումը, ոստիկանության վերակարգերի վրա ճնշում գործադրելու կամ ճեղքելու, ինչպես նաև ոստիկանության տարածքային մարմինների շենքեր և պետական պահպանության ենթակա կարևորագույն այլ օբյեկտներ ներթափանցելու փորձերը միանշանակորեն գնահատվելու են որպես բռնության ակտեր, որոնք խափանելու նպատակով ոստիկանությունը կկիրառի օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցներն անխտիր:
Ոստիկանությունը, իրավապահ այլ մարմինների հետ համագործակցված, ամբողջությամբ վերահսկում է հանրապետության օպերատիվ իրավիճակը, հասարակական անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիք ոստիկանության համար կանխատեսելի է, իսկ յուրաքանչյուր իրադրություն՝ կառավարելի: Կրկին հայտարարում ենք, որ ոստիկանությունը քաղաքական գործընթացների սուբյեկտ չէ և բացառապես կանգնած է սահմանադրական կարգի անխախտ պաշտպանության դիրքերում:
Վստահ ենք, որ ողջամտությունը, սառնասրտությունը, մեր պետության ապագայի և հեղինակության նկատմամբ բոլորիս սրտացավությունը մեզ կօգնի իրավիճակից դուրս գալ արժանապատվորեն և միաբան: