ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.10.2016 10:54
Հարբած վիճակում վայր չէր ընկել. տեղի ունեցածը վրաերթ էր
Հոկտեմբերի 17-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ սրունքի պրոքսիմալ մետաէպիֆիզի փակ ներհոդային կոտրվածք՝ տեղաշարժով, ստորին ծնոտի սալջարդ և պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1964 թ. ծնված Լևոն Կ.-ն, որը ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է Ջանֆիդա գյուղում հարբած վիճակում մայթեզրի սալիկների վրա վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 25-ին պարզվել է, որ Լևոն Կ.-ին նշված գյուղում վրաերթի է ենթարկել 1969 թ. ծնված Մասիս Պ.-ն՝ «Օպել-Վաուքսհալլ» մակնիշի ավտոմեքենայով:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական վարչություն: