ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.10.2012 11:19
Հատել են Փամբակ գետի ափի ծառերը
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի կին հատել է տալիս Այգեստան թաղամասով անցնող գետի եզրին գտնվող ծառերը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, 1929 թ ծնված Քնարիկ Ա.-ի հանձնարարությամբ` 1958 թ. ծնված Վարուժան Մ.-ն բենզասղոցով հատել է անտառային ֆոնդի մեջ չմտնող, Սպիտակ համայնքի սեփականությունը հանդիսացող, Այգեստան փողոցին զուգահեռ հոսող Փամբակ գետի ափին գտնվող ուռենի տեսակի ծառ և ճյուղեր:
Փայտանյութն առգրավվել է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն: