ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.01.2013 11:50
Հանցանքը խոստովանել է
Հունվարի 11-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել  1953 թ. ծնված Կարապետ Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.00-ից  15.00-ն ընկած ժամանակահատվածում, ոմն Մարինե  իր տանը  իր բաճկոնի գրպանից գողացել է 1.700  դոլար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարինեն  1969 թ. ծնված Գյուլնարա Մ.-ն է,  որը հունվարի 16-ին, ժամը 20.00-ին, բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է նախաքննություն:

 
   
		





















































