Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.05.2016 11:01
Հանձնում են կամավոր
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 2-ին, ժամը 11.30-ին, «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում 1963 թ. ծնված Ասլան Բ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 39 և 7.62 մմ տրամաչափի 38 փամփուշտ և հայտարարել, որ դրանք ինքը բերել է 1994 թ. ՀՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ և նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, գտել է իրեն պատկանող անասնագոմի տանիքից:
***
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների արդյունքում, մայիսի 2-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն է ներկայացել 1947 թ. ծնված Մերուժան Հ.-ն և հայտնել, որ ինքը 1988-1994 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերի մասնակից է, և կամովին հանձնում է հակատանկային 1 արկ, հակատանկային արկի 1 պայթուցիչ, ինքնաշեն ատրճանակ և 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:
***
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 2-ին, ժամը 20.00-ին, 1960 թ. ծնված Մուրադ Կ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 7,62 մմ տրամաչափի գնդացրի` 133, 7,62 մմ տրամաչափի` 6 և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 3 փամփուշտ:
Ըստ Մուրադ Կ.-ի` զինամթերքն իր հետ բերել է 1990-ական թվականներին հայ-ադրբեջանական հակամարտությանը մասնակցելու ժամանակ:
***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 15.55-ին, 1966 թ. ծնված Աննա Հ.-ից ահազանգ է ստացվել, որ իրենց տան տանիքում մաքրման աշխատանքների ժամանակ զինամթերք է գտել, որը 1988-1994 թթ. ձեռք էր բերել Արցախյան ազատամարտում զոհված ամուսինն ու թաքցրել իրենց տան տանիքում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն կրակող սարք, «Ֆ-1» տիպի նռնակի 1 պայթուցիչ, ինքնաշեն 1 նռնակ, 3 լուսարձակիչ` կրակող սարքով, 5.45 մմ տրամաչափի 96 փամփուշտ և ինքնաձիգի 1 փամփշտատուփ:
***
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 20.45-ին, 1976 թ. ծնված Ռուդիկ Ք.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի ձեռքի նռնակ` առանց պայթուցիչի, տարբեր տրամաչափի 55 փամփուշտ և հայտարարել, որ նշված զինամթերքը գտել է իրենց անասնագոմի տանիքից, պատկանել է զոհված եղբորը, որը դրանք ձեռք էր բերել 1991թ. ԼՂՀ ազատագրական մարտերին մասնակցելու ժամանակ:
***
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 14.00-ին,1961 թ. ծնված Գագիկ Վ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, նռնականետի 1 պայթուցիչ և զենիթահրթիռային գնդացրի 5 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը ձեռք է բերել 1993թ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ:
***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 3-ին, ժամը13.40-ին, 1975 թ. ծնված Արամ Խ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ 8» տիպի, 5.6 մմ տրամաչափի մեկփողանի, ակոսափող հրացան, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 33 և «Կարաբին» տիպի 7.62 մմ տրամաչափի 47 փամփուշտ ու հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել է իր զոհված եղբորը:
***
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 14.30-ին, 1976 թ. ծնված Անուշավան Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի, մեկփողանի, ակոսափող հրացան և 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ-8» տիպի հրացանի 8 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 17.55-ին, 1980 թ. ծնված Դիանա Օ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի դատարկ 2 փամփշտատուփ, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 180 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 14.30-ին, 1962 թ. ծնված Գևորգ Բ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի` 6, 5.45 մմ տրամաչափի` 18, 14.5մմ տրամաչափի 1 փամփուշտ ու հայտնել, որ նշված զինամթերքն իրեն տվել է մարտական ընկերը /մահացել է 1994 թ./, որը ձեռք էր բերել 1994 թ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
***
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 17.30-ին, 1971 թ. ծնված Կարեն Մ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 160 փամփուշտ, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, հակատանկային և ձեռքի նռնակների մեկական պայթուցիչներ:
Ըստ Կարեն Մ.-ի` նշված զիմամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, ինքը գտել է նույն օրը, ժամը 16.50-ի սահմաններում, իրենց ավտոտնակի տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս: