ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.06.2019 14:36
Հանձնել է հանգուցյալ ամուսնու զենք-զինամթերքը

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 4-ին, ժամը 12.20-ին, բաժին է ներկայացել 65-ամյա մի քաղաքացուհի և կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաչափի 76 փամփուշտ և «ԱԿ-74» ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ: Ըստ քաղաքացուհու՝ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից ամուսնուն (մահացել է 1994թ.):
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: