ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.04.2019 14:31
Հանձնել է զոհված եղբոր զինամթերքը
«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 20-ին, ժամը 17.30-ին, 1972 թ. ծնված Ժիրայր Վ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի 1 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 83 փամփուշտ ու հայտնել, որ հանձնվածը պատկանել է 1992-1993թթ. ՀՀ և ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած եղբորը (զոհվել է 1993 թ. ), որն ինքը նախկինում պահել է իրենց տան նկուղում:
Նշանակվել է դատաձգաբանական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: