ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.06.2019 16:42
Հանձնել է հանգուցյալ ամուսնու զենք-զինամթերքը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 20-ին, ժամը 20.00-ին, Արշալույս գյուղի մի բնակչուհի կամավոր հանձնել է 12 տրամաչափի, կարճեցված փողով, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 134 փամփուշտ ու հայտարարել, որ նշվածը հայտնաբերել է նույն հասցեում գտնվող իրենց նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս և որոնք, իր համոզմամբ, պատկանել են հանգուցյալ ամուսնուն, ով մասնակցել է 1992-1994 թթ. ԱՀ ազատագրական մարտերին:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: