ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.04.2019 09:58
Հանձնել է զոհված ընկերոջ՝ իրեն պահ հանձնած զինամթերքը
«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 11-ին, ժամը 17.50-ին, Տաշիր քաղաքի մի բնակիչ կամավոր հանձնել է ծխարձակիչ, մեկ կիսաջնջված գրառմամբ նռնակ և դրա համար նախատեսված պայթուցիչ, մեկ «Տրոտիլային գլանակ 200գ» գրառմամբ պայթուցիչ, մեկ ինքնաձիգի փամփշտատուփ, 42 հատ 5.45 մմ տրամաչափի, 6 հատ 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ և հայտարարել, որ ռազմամթերքը 1994թ. հունվար-փետրվար ամիսներին ԼՂՀ պաշտպանական մարտերին մեկնելուց առաջ, ժամանակավոր պահպանության համար տվել է ընկերը (զոհվել է 1994 թ.), ով իր հետ էր բերել ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Քաղաքացին հայտնել է նաև, որ ռազմամթերքը պահել է իրենց տան ննջասենյակի հատակի տակ, որը հայտնաբերել է վերանորոգման աշխատանքներ կատարելիս:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: