ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.10.2018 16:22
Հանդիսավոր նիստ ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 8-ին ոստիկանությունում քրեական հետախույզի մասնագիտական օրվա առթիվ տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության պետը շնորհավորեց քրեական հետախույզներին և նշեց, որ մեր երկրում 100 տարի առաջ՝ ներքին գործերի նախարարության հետ մեկտեղ ստեղծվեց նաև քրեական հետախուզության ծառայությունը:
«Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման գործում բացի արտաքին ծառայությունից մեծ դեր ունեն նաև քրեական հետախույզները, որոնք իրենց բարեխիղճ ծառայությամբ պետք է նպաստեն այդ կապի ամրապնդմանը»,- նշեց ոստիկանության պետը:
Հանցավորության դեմ ակտիվ պայքար մղելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու բարձր պատասխանատվությամբ կատարելու և ծառայության կազմավորման 100-ամյակի կապակցությամբ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվեցին: