ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.10.2016 18:12
Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 5-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Կ.Միգարա Օ.Դե Սիլվային, Հայաստանում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանին և Հայաստանում Համաշխարհային բանկի խմբի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանին:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ոստիկանության շտաբի, ինչպես և ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ներկայացուցիչներ:
Վարդան Եղիազարյանը ներկայացրեց Հայաստանում Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ոստիկանության կողմից առաջարկված ծրագրային միջոցառումների իրականացման առաջնահերթությունները, քննարկվեցին և հստակեցվեցին միջոցառումների մեկնարկման ժամկետները: Ներկայացվել է երկու միջոցառում՝ ոստիկանության մարզային վարչություններում օպերատիվ կառավարման կենտրոնների ստեղծում և ԱՊՊԱ պատահարի վերաբերյալ ելակետային տվյալների հավաքագրման ծրագրերի ներդրում:
Վարդան Եղիազարյանը ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետին հանձնարարեց վերանայել նշված աշխատանքների և ծրագրերի ներդրման նախնական հաշվարկներն ու մինչև տարեվերջ ներկայացնել տեխնիկական առաջադրանքը:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հավաստիացրին, որ մինչև 2018 թվականի սկիզբը կապահովվի նշված ծրագրերի և համակարգերի ներդրումը ՀՀ ոստիկանությունում: