ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.11.2019 17:35
Հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 25-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Մովսիսյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանը, Միգարա Դե Սիլվան և «Հայաստան պետական հատվածի արդիականացում» 3-րդ ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը: Ողջունելով հյուրերին` Վարդան Մովսիսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային բանկի՝ պետական հատվածի արդիականացման ծրագրի և գործող պայմանագրի շրջանակներում մշակված տեխնիկական առաջադրանքներին ու միջազգային ստանդարտներին համապատասխանող, Երևանում և մարզերում օպերատիվ կառավարման կենտրոնների ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները: Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակելու սերտ և արդյունավետ համագործակցությունը նաև հետագայում:
Հանդիպմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերից զատ քննարկվեցին նաև հետագա համագործակցության զարգացման հեռանկարները: