ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.06.2018 18:23
Հանդիպում ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
 
Հունիսի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Անվտանգության խորհրդի և Ոստիկանության համագործակցությանն առնչվող հարցեր: 
Առանձնակի ուշադրություն դարձվեց ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի մշակման գործընթացում միասնական աշխատանքի կարևորությանը, բոլոր պատասխանատու գերատեսչությունների ներգրավվածությանը և Անվտանգության խորհրդի անդամների հետ պարբերական հանդիպումների անհրաժեշտությանը: 
Ի թիվս այլ հարցերի Արմեն Գրիգորյանն ու Վալերիյ Օսիպյանքննարկեցին ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ կիբերհանցագործությունների դեմ ակտիվ պայքարի խնդիրներ:





 
   
		





















































