ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.12.2016 11:09
Հանդերձարանից գողություն կատարած կինը հայտնաբերվեց
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի հիմնարկության հանդերձարանից գողացել են Լ.-ի դրամապանակը, որի մեջ եղել են բանկային և զեղչի քարտեր, 40.000 դրամ և 160.000 դրամ արժողության բջջային հեռախոս: Պատճառված վնասի չափը մոտ 200.000 դրամ է:
Ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1968 թ. ծնված Մարինե Ա.-ն, որը դեկտեմբերի 22-ին ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Գողոնն առգրավված է: