ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.12.2012 12:58
Ոստիկանները հայտնաբերեցին Ռուսաստանում կատարած սպանության մեղադրանքով հետախուզվողներին

Դեկտեմբերի 14-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի «Լեռնային Հայաստան» առողջարանային համալիրին հարակից տնակից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացիներ՝ 1977 թ. ծնված Արթուր Կարագյոզյանին և 1983 թ. ծնված Գրիգորի Երեմյանին, որոնք 2007 թ. օգոստոսի 2-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Ադլերի ՆԳԲ կողմից հետախուզվում էին ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի՝ սպանության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հետախուզվողների հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: