ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.04.2015 10:54
Վնասվածքներ պատճառողին հայտնաբերեցին
Ապրիլի 7-ին, ժամը 02.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Գոռ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ ժամը 00.30-ին Երևանի Շիրազի փողոցում, վիճաբանության ժամանակ, ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոռ Մ.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել 1994 թ. ծնված Հարություն Տ.-ն, ով ապրիլի 7-ին, ժամը 16.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: