ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.09.2016 10:16
Քրեական օրենսգրքի 2 հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին հայտնաբերեցին
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Տավուշի մարզային վարչության, Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 13.15-ին, Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Սամվել Պ.-ն, որը 2015 թ. դեկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 117 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի հատկանիշներով:
Հայտնաբերման վերաբերյալ տեղյակ է պահվել նախաձեռնողին: