ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.03.2015 11:55
Հայտնել է, որ թմրամոլ է
Մարտի 23-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված, նախկինում երկու անգամ դատված Արմեն Մ.-ին: Նրա տան հյուրասենյակից հայտնաբերվել են տարաներ, «պիրալգին» դեղամիջոցի դատարկ տուփ, 30 մլ տարողությամբ յոդի դատարկ տարա և 5 մլ տարողությամբ օգտագործված ներարկիչ:
Արմեն Մ.-ն հայտնել է, որ թմրամոլ է, հայտնաբերվածը «պիրալգին» տեսակի թմրամիջոց է, պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: