ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.11.2017 11:19
Հայտնաբերվեց Մեղրիի սահմանային մաքսակետում

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 26-ին, ժամը 5.20-ին Մեղրիի սահմանային մաքսակետից բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1985 թ. ծնված Մեհդի Փ.-ն, որը նոյեմբերի 3-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) 1-ին մասի մեղադրանքով: