ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.11.2019 12:00
«Մերսեդեսի» կողային հայելիների գողության բացահայտում
Նոյեմբերի 28-ին, ժամը 10.10-ին, ոստիկանություն է զանգահարել մայրաքաղաքի Ալեք Մանուկյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են իրենց շենքի մոտ կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները:
Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Անդրանիկի փողոցի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ:
Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզներն իր բնակարանից նրան բերման են ենթարկել Մարաշի բաժանմունք: Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: