ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.10.2018 15:34
Հետախուզվողին ոստիկանները Վրաստանից տեղափոխեցին Հայաստան
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ է տեղափոխել 1969 թ. ծնված Գագիկ Դ.-ին, որը սեպտեմբերի 2-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձը) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 175 հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի ու 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով: