Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


22.02.2013 16:51

Համացանցային կայքերում ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ հրապարկված հաղորդումները ՀՀ ոստիկանության կողմից ուսումնասիրվել և հերքվել են

2013 թ. փետրվարի 19-ից մինչև փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում համացանցային կայքերում ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ հրապարկվել է 4 հաղորդում, որոնք բոլորն էլ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում հերքվել են: Այսպես.

Հաղորդում 1
3/35 ընտրական տեղամասի ցուցակում եղել է Երևան Կիևյան 5, բն. 28-ի նախկին բնակիչ Կանտունի Սուսաննայի անունը, ով երբևէ հաշվառված չի եղել այդ հասցեում (տեղեկատվության աղբյուրը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ):
Տետեղակատվությունը չի համապատասխանում իրականությանը
Սուսաննա Բորիսի Կանտունին (ծնվ. 16.06.1971 թ.) 08.11.2000 թ.-ից մինչ օրս  օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված է Երևան քաղաքի Կիևյան 5, բն. 28 հասցեում: 
 
Հաղորդում 2
Երևան քաղաքի Տերյան 62, բն. 22-ի բնակիչը տեղեկացրել է, որ իր հարևանը` Աղամանուկյան Հրաչիկը (Տերյան 62, բն. 23) մահացել է 1997 թ.-ին, սակայն մինչ այժմ ցուցակի մեջ է (տեղեկատվության աղբյուրը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ),
Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
ՀՀ ոստիկանության կողմից հասցեում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ըստ հարևանների հայտարարության՝ Հրաչյա Ժորժի Աղամանուկյանը (ծնվ. 29.06.1941 թ.) գտնվում է ՀՀ սահմաններից դուրս և վերջինիս մահվան վերաբերյալ տեղեկություններ չկան, իսկ ահազանգ ներկայացրած Տերյան 62 շենքի 22 բնակարանի բնակիչն ընդհանրապես հրաժարվել է ահազանգի կապակցությամբ որևէ տեղեկատվություն տրամադրելուց: 
 
Հաղորդում 3
9/1 ընտրական տեղամասի ցուցակում բացակայում են իրական ընտրողները (տեղեկատվության աղբյուրը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ): 
Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
ՀՀ ոստիկանությունը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել է քվեարկության օրը` 2013 թվականի փետրվարի 18-ին ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու դիմումների քննարկման ամփոփ տեղեկատվությունը, ըստ որի՝ տարածքային անձնագրային ծառայությունների կողմից տրամադրվել է ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու վերաբերյալ ընդամենը 12 տեղեկանք: 
Բացի այդ` ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է ՀՀ ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված` մինչև քվեարկության ավարտը ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունքի և կարգի մասին: 
 Հաղորդում 4
3/10 ընտրական տեղամասի լրացուցիչ ցուցակ ընդգրկված Մելսիդա Աշոտի Կարապետյանի տվյալները առկա են եղել նաև վերջինիս հաշվառման վայրի՝ 33/19 ընտրական տեղամասի հիմնական ցուցակում:
 (տեղեկատվության աղբյուրը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ): 
Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
Շիրակի մարզի Սարապատ համայնքի 1 փողոց, 2-րդ փակուղի տուն 4 հասցեում հաշվառված Մելսիդա Աշոտի Կարապետյանը (ծնված 01.04.1985 թ.), իր դիմումի համաձայն ընդգրկվել է Երևան քաղաքի Կ. Ուլնեցու 51 շենքի բն. 16 հասցեի ընտրողների լրացուցիչ ցուցակում (3/10 ընտրական տեղամաս)` հանվելով իր հաշվառման վարի ընտրողների հիմնական ցուցակից (33/19 ընտրական տեղամաս): Մ. Կարապետյանի տվյալները առկա են եղել բացառապես 3/10 ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում:
 
ՀՀ ոստիկանություն