ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.05.2019 11:44
Համատեղ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՔՀԳՎ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 30-ին, ժամը 11.05-ին, Երևանի Ա.Վշտունու փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Ռուդիկ Բ.-ն, որը մարտի 29-ից հետախուզվում էր ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: