ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.07.2014 16:57
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 25-ին ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը և Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը:
Ոստիկանության շտաբի պետը ներկայացրեց ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի թիվ 109-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014 թվականների բարեփոխումների ծրագիրը: Քննարկվեցին ծրագրային այն միջոցառումները, որոնց իրականացումը համակարգի համար առաջնահերթ ու արդիական է, և դրանց կենսագործումն ու ֆինանսավորումը հնարավոր կլինի միջազգային կազմակերպությունների աջակցությամբ:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հավաստիացրին, որ ներկայացված առաջարկները կուսումնասիրվեն ու միջոցներ կձեռնարկվեն դրանք համատեղ կենսագործելու ուղղությամբ: