ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.06.2019 16:15
Ոստիկանները բռնել են հագուստ գողացողին
Հունիսի 22-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողները Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնում նկատել են գողություն կատարող քաղաքացու, և նրան, Մալաթիայի քրեական հետախույզների հետ համատեղ բերման են ենթարկել բաժին: Պարզվել է, որ առևտրի կենտրոնի խանութ-սրահից փորձել է գողանալ տղամարդու և կնոջ հագուստներ գողանալու փորձը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ, 28-ամյա մի տղամարդ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: