ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.09.2019 15:43
Հագուստի խանութից գողությունը բացահայտվեց
Սեպտեմբերի 20-ին, ժամը 10.30-ին, ոստիկանություն է զանգահարել մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող մի խանութ-սրահի մենեջեր և հայտնել, որ հագուստի խանութը թալանել են:
Ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ առավոտյան հինգին տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը կոտրել ու խանութից գողացել են հագուստ և այլ պարագաներ:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Գ. Նժդեհի փողոցի 16-ամյա մի բնակիչ, որը նույն օրը, ժամը 23-ին, Ամիրյան փողոցից բերման է ենթարկվել բաժին:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր: