ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.04.2018 17:14
Կողոպուտի դեպքեր են բացահայտվել։ Կողոպտվածներից մեկը երեխա է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ապրիլի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել և ոստիկանություն բերման են ենթարկել Աշտարակի բնակիչ, 18-ամյա Սարգիս Քոչարյանին և Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում ապրող, 24-ամյա Գուրգեն Մովսիսյանին։ Նրանք կասկածվում են կողոպուտներ կատարելու մեջ, ընդ որում՝ կողոպտվածներից մեկը 7-ամյա երեխա է։
Բերման ենթարկվածներին ոստիկանները ներկայացրել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Հարուցվել է քրեական գործ։
Դեպքերի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։