ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.04.2015 11:19
Ճանապարհը չզիջելու համար կոտրել է ավտոմեքենայի դիմապակին
Ապրիլի 9-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վրաստանի քաղաքացի Միխայիլ Կ.-ն և հայտնել, որ Հաղարծին գյուղի ճանապարհի կամրջի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայով մի անծանոթ կոտրել է իր «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայի ապակին և հեռացել:
Մեկնած օպերատիվ խմբին Միխայիլ Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 111-րդ կմ-ին «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ճանապարհը չզիջելու համար, կանգնացրել է իր «Իվեկո Ստրայլի 420» մակնիշի ավտոմեքենան և ծագած վիճաբանության ընթացքում ավտոմեքենայի վերանորոգման մետաղյա բանալիով հարվածել ու վնասել իր ավտոմեքենայի դիմապակին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Լեքսուս RX 300»-ի վարորդը 1971 թ. ծնված Մարգար Զ.-ն է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: