ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.10.2013 11:20
Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով
Հոկտեմբերի 11-ին, ժամը 08.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Դավիթաշենի 1-ին թաղամասի 50 շենքի մի բնակարանից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1957 թ. ծնված Վլադիմիր Հ.-ին, որը հունիսի 29-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: