ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.08.2019 16:41
Կրակոց գիշերվա կեսին
![Կրակոց գիշերվա կեսին Կրակոց գիշերվա կեսին](/resources/police/img/news/big/1566218577,7211.jpeg)
Օգոստոսի 17-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Չարենցի փողոցից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի օդամղիչ ատրճանակ՝ պահունակով: Երիտասարդը ատրճանակով մեկ անգամ օդ էր կրակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: