Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.12.2013 13:45
Կրակոց՝ ալրաղացի մոտ
Դեկտեմբերի 7-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժին Վաղարշապատի բաժնի հերթապահ մասից հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի բաց կոտրվածքով՝ հրազենային վնասվածքով, հիվանդանոց բուժօգնության է դիմել 1979 թ ծնված Արայիկ Հ.-ն։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ալրաղացի մոտ անհայտ անձը չպարզված հրազենից կրակել է Արայիկ Հ.-ի ոտքին։
Դեկտեմբերի 8-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Մխիթար Գ.-ն։
Պարզվել է, որ Մխիթար Գ.-ն դեկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ալրաղացի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակից կրակել է Արայիկ Հ.-ի ոտքին և դեպքի վայրից դիմել փախուստի:
Կատարված աշխատանքների շնորհիվ Մխիթար Գ.-ն ներկայացրել է «Մակարով» ատրճանակը:
Ներկայացված հրազենն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդ. 1-ին մասի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235 հոդ. 1-ին մասի հատկանիշներով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Մխիթար Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: