ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.05.2015 09:43
Կործանվող ապագա՝ կիսաքանդ շինությունում
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Կապանի Մ. Պապյան փողոցի թիվ 1 շենքի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերել են 5 մգ տարողությամբ չօգտագործված ներարկիչ` ասեղով, 20 մգ տարողությամբ օգտագործված ներարկիչ` առանց ասեղի, կողային մասերը քերված 5 տուփ լուցկի, յոդի դատարկ մեկ սրվակ, «պիրալգին» տեսակի դեղամիջոցի դատարկ թերթիկ, 0,5 լ տարողությամբ պլաստմասսե թափանցիկ շիշ` լցված բենզինի հոտով 250 մլ հեղուկով, 0,5 լ տարողությամբ պլաստմասսե թափանցիկ մեկ շիշ` սպիտակ փոշենման նստվածքով:
Նույն օրը նշված շինությունից բաժին բերման ենթարկված, 1960 թ. ծնված Գագիկ Փ.-ն հայտարարել է, որ վերը նշված պարագաները պատկանում են իրեն, հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական և տոկսիկոքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: