ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.07.2019 17:28
Ոստիկանները կոռուպցիոն դեպք են բացահայտել Գյումրու հիվանդանոցներից մեկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը շարունակում է պայքարը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ։ Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենը, 2011-2018 թվականների ընթացքում ՀՀ Առողջապահության նախարարության հետ ամեն տարի կնքել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ծառայությունների մատուցման պայմանագրեր։ Որպես սանիտար և բուժքույր աշխատելու համար տնօրենը աշխատանքային պայմանագրեր է կնքել երկու կնոջ հետ, որպես էլեկտրիկ՝ համատեղության կարգով նաև բանվոր, դռնապահ և վարորդ է աշխատանքի ընդունել նաև մի տղամարդու։
Տարբեր ամիսների կանայք բացակայել են Հայաստանից, իսկ տղամարդը որպես վարորդ, դռնապահ ու բանվոր չի աշխատել։ Տնօրենը համապատասխան տեղեկագրերում նրանց հաճախելիության վերաբերյալ կեղծ տվյալներ է նշել, կազմել կեղծ հաշվետվություններ, դրանք ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարություն ու ֆինանսավորում ստացել։ Արդյունքում՝ խաբեությամբ հափշտակվել է շուրջ 2․640․000 դրամ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։
Կատարվում է նախաքննություն։