ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.09.2018 15:46
Ոստիկանության պետը առաջին սպայական կոչումներ հանձնեց 12 քաղաքացիների (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 7-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերթական անգամ առաջին սպայական կոչումներ հաձնեց 12 քաղաքացիների` շնորհավորելով նրանց ոստիկանական մեծ ընտանիք մուտք գործելու կապակցությամբ:
Ոստիկանության լեյտենանտի կոչումները ստանալուց անմիջապես հետո նրանք ծառայության կանցնեն ոստիկանության Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզային վարչությունների ենթակա ստորաբաժանումներում, նաև Ճանապարհային ոստիկանությունում: