ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.10.2016 16:58
Միջազգային գիտագործնական համաժողով՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հոկտեմբերի 12-ից 13-ը ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի քրեաիրավական, քրեաբանական եւ քրեագիտական տեսանկյունները» թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանս:
Կոնֆերանսին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի ոստիկանական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Համաժողովը վարում էր ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը:
Մինչ կոնֆերանսի աշխատանքներին անցնելը, կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանը հրապարակեց ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր՝ թմրամոլությունը մարտահրավեր է ողջ մարդկությանը, հետեւաբար՝ թմրամոլության եւ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պետք է պայքարել համաշխարհային հանրության համատեղ աշխատանքով ու միավորված ուժերով:
Ոստիկանության պետի հրամաններով՝ ՙՈստիկանությունում գերազանց ծառայության համար՚ կրծքանշանով պարգեւատրվեց Բելառուսի ներքին գործերի նախարարության Մոգիլյովի ինստիտուտի պետ, միլիցիայի գեներալ-մայոր Վալերի Պոլիշչուկը, ՙՀամագործակցության ամրապնդման համար՚ մեդալով՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Կրասնոդարի համալսարանի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալեքսանդր Սիմոնենկոն:
Այնուհետեւ գիտագործնական կոնֆերանսի մասնակիցներն անցան օրակարգի աշխատանքներին:
Զեկուցողները ներկայացրին թմրամոլության եւ անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի հայեցակետեր՝ քրեաիրավական, քրեաբանական եւ քրեագիտական տեսանկյուններից, արվեցին կոնկրետ առաջարկություններ:
Համաժողովն ավարտվեց քննարկումների ամփոփմամբ:
Գիտագործնական կոնֆերանսը եւս մեկ խթան էր՝ թմրամոլության եւ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցված աշխատանքի կազմակերպման եւ կատարելագործման ուղղությամբ: