ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.06.2019 13:52
Ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտել են կողոպուտը
Հունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանություն է զանգահարել 34-ամյա մի կին և հայտնել, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցում գտնվող դպրոցի բակում իր պարանոցից պոկել են շղթան և փախել:
Մեկնել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:
Բաժնի քրեական հետախույզները, դեպքից մի քանի ժամ անց, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Հալաբյան փողոցի սկզբնամասից, կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մայրաքաղաքի 27-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: