ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.05.2019 17:04
Կողոպուտ Սպիտակում. հանցագործությունը բացահայտված է
Մայիսի 13-ին, ժամը 02.10-ին, Սպիտակ քաղաքի մի բնակիչ հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Իտալական թաղամասի 49 հասցեի տնակի պատուհանը թակել և իրեն դուրս են կանչել, ինքը տանից դուրս է եկել և փոքր-ինչ հեռացել, որի ընթացքում 1991 թ. ծնված Բորիս Մ.-ն մտել է իր տուն, հափշտակել իր հագուստները, որոնցից մեկի գրպանում եղել է 160.000 ռուբլի և 30.000 դրամ ու դիմել փախուստի:
Նույն օրը Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.07-ին, Սպիտակ քաղաքի Ոփյան փողոցից Բորիս Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ներկայացվել Սպիտակի քննչական բաժին և ձերբակալվել:
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: