ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.02.2019 15:42
Կողոպուտի փորձ և ավտոմեքենաներից գողություններ
Փետրվարի 10-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ փետրվարի 9-ին, ժամը 20.00-ին, անհայտ անձը իրենց մուտքի մոտ բացահայտ փորձել է հափշտակել իր դստեր պայուսակը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել ու դիմել է փախուստի:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.00-ին, Վիլնյուսի փողոցի 55 շենքի մոտից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Մկրտիչ Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ըստ նրա խոստովանական բացատրության՝ հունվարի 29-ին կամ 30-ին Շոպրոնի և Լյուքսեմբուրգի փողոցներից բակերում կայանված «Օպել» մակնիշի 2 ավտոմեքենաներից գողացել է էլեկտրական մարտկոցները, որոնք հաջորդ օրը 5.000-ական դրամով վաճառել է իրեն անծանոթ անձանց:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողների ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: