ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.02.2017 10:26
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողները ներկայացան կամավոր
Փետրվարի 18-ին, ժամը 7-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Էդգար Ք.-ն, որը հունվարի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 18-ին, ժամը 10-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչություն է ներկայացել 1993 թ. ծնված Քլայդ Հ.-ն, որը 2016թ. հուլիսի 29-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: