ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.02.2017 18:00
Փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվեց: Կատարվում է քննություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ կալանավոր Սուրեն Գրիգորյանը ժամը 7:45-ի սահմաններում փախել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակից:
Հաղորդումից մի քանի ժամ անց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Մաշտոցի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մալաթիայի բաժինների և պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Երևանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց փախուստի դիմած Սուրեն Գրիգորյանը:
Նա կալանավայրում էր նախորդ տարվա ապրիլի 10-ից: 38-ամյա Սուրեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել գողության և գողության փորձի հատկանիշներով:
Ոստիկանները նրան հայտնաբերել են «Օպել» ավտոմեքենայի մեջ: Տաքսու վարորդ, Քանաքեռ-Զեյթունի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Դոդորյանի խուզարկությամբ հայտնաբերվեց 20 և 25 սմ երկարությամբ, գաղտնի փականով ծալովի դանակներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է քննություն: