ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.09.2016 09:18
Ամփոփ տեղեկություններ «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքի վերաբերյալ

Սեպտեմբերի 27-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1284,7 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 25.83 գրամ «մարիխուանա», 8.94 գրամ «սուբուտեքս» և 7 հաբ «տրամադոլ» տեսակի թմրամիջոց:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 1 ինքնաձիգ, ինգնաձիգի դատարկ 2 պահունակ, 3 ինքնաշեն նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 57փամփուշտ:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ