ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.09.2016 10:10
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքի վերաբերյալ

Սեպտեմբերի 26-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1706 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել է 1.2 գրամ «մարիխուանա», 1.4 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոց:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամովին հանձնվել է 1 նռնակ և տարբեր տրամաչափի 47փամփուշտ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 1 հետախուզվող:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ