ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.02.2017 11:16
Կինը հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու և արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու մեղադրանքներով
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 16-ին, ժամը 15.40-ին, բաժին է ներկայացել 1954 թ. ծնված Նազիկ Դ.-ն, որը փետրվարի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 2-րդ մասի և 332 հոդվածի (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը) 2-րդ մասի մեղադրանքով: