ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.07.2014 12:05
Կինը 2010 թվականից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով
Հուլիսի 21-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Նարինե Հ.-ին, որը 2010 թ. մարտի 3-ից ՌԴ Կարաչաևո-Չերկեսկի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: