ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.04.2015 10:49
Կեսգիշերն անց, Երևանի Կիևյան փողոցում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի համայնքային ոստիկանության և Մարաշի բաժանմունքների ծառայողներն օրերս, գիշերը ժամը 02.40-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Անանիա Կ.-ին, որը մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք: