ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.03.2014 11:51
Կես միլիոնի կոնյակի և ծխախոտի գողությունը նույնպես բացահայտվեց
Փետրվարի 18-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 44 հասցեում գտնվող մթերային խանութից 500.000 դրամի «Արարատ» ապրանքանիշի կոնյակներ և ծխախոտ գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 28-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1966 թ. ծնված Արթուր Խ.-ն, որը ձերբակալված է:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն: